ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆրանսիացիները դեմ են Ֆրանսուա Ֆիյոնին

Ֆրանսիացիները դեմ են Ֆրանսուա Ֆիյոնին
02.02.2017 | 19:29

Ֆրանսիայի ընտրողների գրեթե 70 տոկոսը ցանկանում Է, որ Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի նախագահի պաշտոնի համար պայքարից՝ կնոջ՝ Պենելոպայի հետ կապված սկանդալի պատճառով՝ վկայում են Harris interactive սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցները կարծում են, որ հանրապետականների թեկնածուի տեղը պետք Է զբաղեցնի Ֆրանսիայի նախկին վարչապետ և ԱԳ նախկին նախարար Ալեն Ժյուպեն: Հարցվածների սոսկ 29 տոկոսն Է կարծում, որ հանրապետականները կշահեն ընտրությունները, եթե իրենց թեկնածուն լինի Ֆիյոնը: Մյուս թեկնածուով հանրապետականների հաղթանակին հավատում Է հարցվածների 57 տոկոսը:
Ավելի վաղ Le Canard enchaine թերթը հայտնել Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի շարունակ համարվել Է Ֆրանսուա Ֆիյոնի օգնականն Ազգային ժողովում և ստացել աշխատավարձ՝ իբր «ոչ մի կարգի կոնկրետ պարտականություններ չի կատարել»: Նրան վճարվել Է 500 հազար եվրո:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ